Guess ամերիկյան մակնիշը տատուներ Է արել հագուստի վրա
15:19, 1 Սեպտեմբեր, 2017Հավաքածուում տեղ են գտել ջինսեր, մարզաշապիկներ, դեկորատիվ մակակարվածքներով շրջազգեստներ ու կարդիգաններ վարդերի եւ վագրերի տեսքով՝ ճապոնական ոճով:
Նորույթները կներկայացվեն ֆիրմային խանութներում, դրանց գները դեռեւս չեն նշվում:
Guess ընկերությանը, որը հիմնվել Է 1981 թվականին, 1,2 հազար խանութներ են պատկանում ամբողջ աշխարհում: Այս բրենդի ներքո վաճառվում Է կանանց եւ տղամարդկանց հագուստ, ինչպես նաեւ կոշիկ, աքսեսուարներ եւ պարֆյումերիա: 2016 թվականի աշնանը մակնիշը ներկայացրել Է Էկոլոգիական ջինսե հագուստի առաջին հավաքածուն: Այն ստեղծելիս օգտագործվել Է հատուկ տեխնոլոգիա, որն ավելի քիչ քանակությամբ քիմիկատների գործածում Է նախատեսում: Հագուստի աստառի համար գործվածքները պատրաստված են վերամշակված պլաստիկե շշերից:
© 2009 ARMENPRESS.am