Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների առաջնությանը կմասնակցեն 5 մարզիկ

14:57, 1 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանը կունենա 5 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնությունն այս տարի հյուրընկալում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքը: Հայաստանը կներկայացնեն Հայկ Ասատրյանը (50 կգ քաշային կարգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ):

Պատանիների աշխարհի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 4-ին և կեզրափակվի 10-ին:


© 2009 ARMENPRESS.am