Սաուդյան Արաբիայի գլխավորած բլոկը չի ցանկանում բանակցել. Կատարի ԱԳ նախարար

17:38, 31 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլրահման Ալ Թանին տարածաշրջան այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ արաբական երկրները բանակցությունների համար բաց լինելու ոչ մի նշան ցույց չեն տալիս և ուժեղացնում են շրջափակումն իր երկրի նկատմամբ: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fars News-ը:

Նախարարը նշել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած բլոկը Կատարի շրջափակման վերաբերյալ չի ցանկանում բանակցել:

«Կատարը մնում է իր այն դիրքորոշմանը, որ այս ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն կառուցողական երկխոսության միջոցով, սակայն շրջափակող երկրները Կատարի իրականացրած ոչ մի ջանքին համարժեք պատասխան չեն տալիս», - հայտարարել է Ալ Թանին:

Լավրովի հետ հանդիպմանը նախարարը նշել է նաև, որ Կատարը ծրագրում է խթանել Ռուսաստանի հետ առևտուրը: Տարածաշրջան կատարած այցի շրջանակներում նախարար Լավրովը այցելել է նաև ԱՄԷ:


© 2009 ARMENPRESS.am