ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալմազբեկ Աթամբաևին Ղրղզստանի Անկախության օրվա առթիվ

16:36, 31 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am