Հայաստանի հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ ստացան զինվորական տարկետում

13:13, 31 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Տիգրան Կանդիկյանի, Արսեն Բեգլարյանի, Կարեն Մուրադյանի, Արտեմ Կարապետյանի, Գուրգեն Մելիկսետյանի, Արթուր Միրանյանի, Դանիել Օզբիլիզի, Գաել Պոլ Անդոնյանի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը կերկարաձգվի մինչև 2019 թվականը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Սփյուռքահայ այս ֆուտբոլիստները Հայաստանի քաղաքացիներ են և հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում։


© 2009 ARMENPRESS.am