Սեպտեմբերի 1-ին Երկրին մոտենալու Է «Ֆլորենս» խոշոր աստղակերպը

12:58, 31 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ին «Ֆլորենս» խոշոր աստղակերպը կանցնի Երկրից 7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հայտնել Է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին կից Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մամուլի ծառայությունը, այդ երկնային մարմինը՝ շուրջ 4,4 կիլոմետր տրամագծով, վտանգ չի ներկայացնում մարդկության համար. Երկրի հետ առավելագույն մերձեցման պահին «Ֆլորենս» աստղակերպը կգտնվի մեր մոլորակից 18 անգամ ավելի հեռու, քան Լուսինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շատ աստղակերպեր անցել են Երկրից ավելի մոտ հեռավորությունից, սակայն դրանք բոլորը եղել են չափերով ավելի փոքր, քան «Ֆլորենսը»,- նշել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) Երկրաշուրջ տարածությունում երկնային մարմինների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Փոլ Չոդեսը:- NASA-ի՝ աստղակերպերի դիտարկման ծրագրի սկզբից ի վեր սա առաջին դեպքն Է, երբ այդքան խոշոր աստղակերպ Է մոտենում Երկրին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am