Տեխասում «Հարվի» ցիկլոնի պատճառով շուրջ 700 բարել նավթ Է արտահոսել

11:44, 31 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարվի» ցիկլոնի առաջացրած խոշոր հեղեղումների հետեւանքով Տեխասի նահանգում արձանագրվել Է շուրջ 700 բարել նավթի արտահոս մի քանի պահոցներից: Օգոստոսի 30-ին այս մասին հայտնել Է Associated Press-ը (AP), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Հոուհայմ քաղաքի մերձակայքում (Դե Վիտի օկրուգ) շրջվել են նավթամթերքների երկու պահոցներ: Դրանք պատկանում են Burlington Resources նավթի-գազի ընկերությանը, որը ConocoPhillips-ի ստորաբաժանումն Է:

Դրա հետեւանքով դրանցից մեկից թափվել Է 385 բարել (ավելի քան 61 հազար լիտր) նավթ, երկրորդից՝ավելի քան 310 բարել (շուրջ 50 հազար լիտր) հումք: Առայժմ հայտնի չԷ՝ հաջողվել Է արդյոք հավաքել արտահոսած նավթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am