Վաշինգտոնի կենտրոնում փչովի մեծ առնետ Է հայտնվել՝ Թրամփի արտաքինով

10:37, 31 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող պուրակներից մեկում, օգոստոսի 30-ին կանգնեցվել Է փչովի մեծ առնետ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցնող արտաքինով: Օրվա ընթացքում ֆիգուրի շուրջը հավաքվել են զբոսաշրջիկներ եւ տեղի բնակիչներ՝ լուսանկարվելու կամ սելֆի անելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

4,5 մետր հասակով ֆիգուրի հեղինակը նյույորքցի գալերիստ Ջոն Փոստ Լին Է: «Ես ցանկանում Էի նշանակալից որեւԷ բան անել»,- ֆիգուրի սեղծման իր գաղափարի մասին պատմել Է նա The Washington Post թերթին: «Ես փորձում եմ ճշմարտացի արտացոլել այն, թե ինչպես Է իրեն պահում այդ մարդը»,- ասել Է Լին:

Ուշագրավ Է, որ Լին ֆիգուրը Վաշինգտոնի Դյուպոն Սերքլ պուրակում կանգնեցրել Է օրինական հիմունքներով՝ նախօրոք իր ակցիան համաձայնեցնելով Զբոսայգիների ազգային ծառայության հետ, որի տնօրինության տակ են գտնվում զբոսայգիները, արգելոցները, հուշարձանները եւ քաղաքային շատ պուրակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am