Իսպանիայում 72-րդ անգամ նշվել է «Տոմատինո» փառատոնը

15:53, 30 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում անց է կացվել  «Տոմատինո»՝ լոլիկների նետման ամենամյա փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IBT-ը:

Արդեն 72-րդ անգամ անընդմեջ նշվող փառատոնին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ, և օգտագործվել է շուրջ 165 հազար կիլոգրամ լոլիկ: Փառատոնն անց է կացվել Իսպանիայի արևելյան ափին գտնվող Բունյոլ քաղաքում:

Լոլիկների նետման փառատոնն անց է կացվում 1945 թվականից:  


© 2009 ARMENPRESS.am