Սամցխե Ջավախքում շարունակվում Է պայքարը Աբասթումանի մերձակայքում մոլեգնող հրդեհի դեմ

15:10, 30 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորժոմ առողջավայր քաղաքի (Սամցխե Ջավախքի տարածաշրջան) Լիկանի այգու տարածքում, որը գցված Է Ռոմանովների պալատի շուրջը, հրդեհը լիովին մարել են՛ Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Վրաստանի ՆԳ նախարարության հրշեջ-փրկարարները մոբիլիզացվել Էին այգու տարածքում, որտեղ գործնականում ամբողջ գիշեր այրվում Էր տորֆը:

Մինչդեռ հրդեհը շարունակվում Է Աբասթուման առողջավայրի մերձակա տարածքում (Սամցխե Ջավախքի տարածաշրջան): Անանցանելի անտառում կրակի դեմ պայքարել են ամբողջ գիշեր, իսկ առավոտվանից կենդանի ուժի քանակն ավելացրել են. տեղում են գտնվում ՆԳՆ-ի եւ Պահպանվող տարածքների գործակալության ավելի քան հազար աշխատակիցներ:

Հրդեհի մարմանն օգնելու համար Վրաստան Է ժամանել Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ինքնաթիռը: An-32P բազմանպատակային ինքնաթիռը FIREKILLER («Կրակ ոչնչացնող» - խմբ.) մակագրությամբ Օդեսայից Բաթում Է մեկնել օգոստոսի 30-ի առավոտյան:


© 2009 ARMENPRESS.am