ՌԴ-ի Չելյաբինսկի մարզում սպանվել Է հայազգի ձեռնարկատեր Կամո Հարությունյանը
13:59, 30 Օգոստոս, 2017Նրա խոսքով՝ օգոստոսի 29-ի երեկոյան Շինարարների փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել Է 36-ամյա գործարարի մարմինը՝ հրազենային վերքերով: «Այժմ պարզվում Է կասկածյալի անձը եւ նրա ակտիվ հետախուզում Է ընթանում»,-ասել Է Շիշկովը: Նա հավելել Է, որ քրեական գործ Է հարուցված «Սպանություն» հոդվածով: Ինչպես «Լենտա.ռու»-ին պատմել Է իրավապահ մարմինների մի աղբյուր, օգոստոսի 29-ի ուշ երեկոյան ձեռնարկատեր Կամո Հարությունյանը ավտոմեքենայով մոտեցել Է իր տանը եւ, մեքենայից դուրս գալով, շարժվել դեպի մուտքը: «Այդ պահին նրան Է մոտեցել անհայտ մեկը: Վկաների խոսքով՝ տղամարդկանց միջեւ կարճ վեճ Է տեղի ունեցել: Այնուհետեւ անհայտ անձը հանել Է ատրճանակը եւ կրակ բացել՝ արձակելով առնվազն տասը գնդակ»,-պատմել Է «Լենտա.ռու»-ի զրուցակիցը:
Ստացած վերքերից Հարությունյանը մահացել Է պատահարի վայրում, իսկ անհայտ անձը հեռացել Է հանցագործության վայրից: Ըստ հիմնական վարկածի, սպանության պատճառ Է դարձել բիզնեսի հետ կապված կոնֆլիկտը. զոհը եւ մարդասպանը ավելի վաղ ծանոթներ են եղել: Սակայն ստուգվում են հնարավոր այլ դրդապատճառներ, ճշտել Է «Լենտա.ռու»-ի աղբյուրը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Կամո Հարությունյանը Մագնիտոգորսկի հայ համայնքի ղեկավարներից մեկն Էր:
© 2009 ARMENPRESS.am