Հյուսթոնում պարետային ժամ են սահմանել կողոպտիչների պատճառով

10:52, 30 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել բնակավայրի տարածքում, ինչի պատճառ են դարձել կողոպուտների հաճախացած դեպքերը այն հեղեղումների պայմաններում, որոնք առաջացրել Է նահանգին պատուհասած «Հարվի» փոթորիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը: Պարետային ժամը գործելու Է տեղական ժամանակով երեկոյան ժամը 10:00-ից մինչեւ առավոտվա ժամը 5:00-ն: Հյուսթոնի քաղաքագլուխ Սիլվեսթր Թյուռներն ասել Է, որ սահմանափակումները մտցվում են անորոշ ժամանակով:

Հյուսթոնը ԱՄՆ-ի՝ բնակչության թվաքանակով չորրորդ գերքաղաքն Է (ավելի քան 6,5 մլն բնակիչ): «Հարվին» ԱՄՆ-ի ծովափին հարվածել Է օգոստոսի լույս 26-ի գիշերը: Այն դարձել Է ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում՝ այն ժամանակից ի վեր, երբ 2005 թվականին երկրում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը Լուիզիանայում հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի հեղեղման:


© 2009 ARMENPRESS.am