Հայաստանում սահմանվել է լիտվացի պատմաբան Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան ամենամյա մրցանակը

20:11, 28 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետրոս Ալոյանի» անվան հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանության, Mediamax լրատվական գործակալության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում սահմանել է լիտվացի պատմաբան, արվեստաբան և համեմատական արվեստի հետազոտությունների հիմնադիր Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան ամենամյա մրցանակը:

2017-ի օգոստոսի 28-ին ՃՇՀԱՀ-ում տեղի է ունենացավ Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան մրցանակաբաշխության երկրորդ փուլը՝ «Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:

«Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան ամենամյա մրցանակը երկրորդ մեծ ծրագիրն է, որով այս համալսարանը նպաստում է մեր մեծանուն պատմաբանի, արվեսատբանի անունը Հայաստանում ներկայացնելու համար: Առանց համալսարանի ռեկոր Գագիկ Գալստյանի և նրա աշխատակազմի կողմից դրսևորած մեծ հետաքրքրության և պրոֆեսիոնալիզմի հնարավոր չէր լինի «Պետրոս Ալոյանի» անվան հիմնադրամի այս հինալի նախաձեռնությունը իրականություն դարձնել», - ողջույնի իր խոսքում ասաց ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Մրցանակաբաշխությանը ներկայացվող աշխատանքների ընտրության առաջին փուլը /մինչև 5 աշխատանք/ կատարվել է ճարտարապետության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից՝ ավարտական աշխատանքների պաշտպանությունից հետո երկշաբաթյա ժամկետում, հունիս ամսվա ընթացքում: Մրցույթի առաջին փուլում ընտրվել է 5 նախագիծ։ Երկրորդ փուլում 5 նախագծերից ընտրվելու է մեկը՝ լավագույնը։ 

Ամենամյա մրցանակը շնորհվում է համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսն ավարտած և մրցույթով հաղթած լավագույն նախագծի հեղինակին։ Հաղթած ուսանողին կտրամադրվի մրցանակային գումար՝ 1500 եվրո: 

Մրցույթում հաղթող ճանաչվեց ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Շողեր Խաչատրյանը:

«Պետրոս Ալոյանի» անվան հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանն բարձր գնահատեց ներկայացրած բոլոր հինգ նախագծերը և վստահեցրեց. «Մեր հիմնադրամը նպատակ ունի աջակցել այս ծրագրին հինգ տարի»:


© 2009 ARMENPRESS.am