Առնվազն ութ մարդ Է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից

11:31, 28 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ութ մարդ Է տուժել օգոստոսի 28-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած 4,9 մագնիտուդով երկրաշարժից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 03:44-ին Արեւելյան Ատրպատականի նահանգի Թավրիզ վարչական կենտրոնից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորությամբ:

Ինչպես հայտնել Է նահանգի հակաճգնաժամային վարչության կենտրոնի գործադիր տնօրեն Հալալ Սայեին, երկրաշարժի հետեւանքով ավերվել են բազմաթիվ շենքեր, տեղում աշխատում են փրկարարների խմբերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am