Սպիտակ տունը կարող Է կրճատել մշակութային փոխանակման ծրագրերով տրվող այցագրերի քանակը
10:27, 28 Օգոստոս, 2017Ինչպես գրել Է հրատարակությունը, դա կվերաբերի նրանց, ովքեր ԱՄՆ են ժամանում ամռանն աշխատելու ծրագրերով: Այցագրերի թվի կրճատումը կվերաբերի նաեւ այն օտարերկրացիներին, որոնք դայակների եւ դաստիարակների ծառայություններ են մատուցում ամերիկյան ընտանիքներում այնպիսի ծրագրերեով, ինչպիսին au pair-ն Է: Նշվում Է, որ մշակութային փոխանակման ծրագրերով ԱՄՆ ժամանելու համար օտարեկրացիներն ստանում են J-1 այցագիր, որը ներառում Է մի շարք կատեգորիաներ, որոնցից ոչ բոլորն են ենթադրում աշխատելու անհրաժեշտություն: Մասնավորապես, ուսանողները նույնպես ստանում են J-1 այցագիր: Աղբյուրների խոսքով՝ փոփոխությունները նրանց չեն վերաբերի:
Պետդեպարտամենտը եւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մեկնաբանություններից ձեռնպահ են մնացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am