Ըմբիշ Լևան Բերյանիձեն կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար 

17:50, 25 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբիշ Լևան Բերյանիձեն կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 125 կգ քաշային կարգում 2 հաղթանակ տանելուց հետո Լևան Բերիանիձեն կիսաեզրափակչում 2։12 հաշվով զիջեց վրացի մրցակցին։ Մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար կպայքարի ռուս Անզոռ Ռուսլանովիչի հետ:

Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան Երևանի ժամանակով 21:00-ին:


© 2009 ARMENPRESS.am