Մեծ Բրիտանիան անվարորդ բեռնատարների փորձարկումներ Է սկսում

17:08, 25 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2018 թվականի վերջը Մեծ Բրիտանիայի ճանապարհներին կհայտնվեն անվարորդ բեռնատարների ոչ մեծ շարասյուներ: Ինչպես հայտնել Է բրիտանական կառավարությունը, անվարորդ բեռնատարների փորձարկումները կանցկացնի Տրանսպորտային հետազոտությունների լաբորատորիա (ՏՀԼ) մասնավոր ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Փորձարկումների ընթացքում շարասյուները բաղկացած կլինեն առավելագույնը երեք բեռնատարներից, ընդ որում՝ առանց վարորդի լինելու են դրանցից երկուսը՝ երկրորդը եւ երրորդը: Շարասյունը գլխավորող առաջին բեռնատարը կլինի վարորդով: Շարասյան շարժման արագությունը եւ արգելակումը կարգավորելու Է գլխադաս ավտոմեքենան, իսկ շարասյան բոլոր բեռնատարների շարժման ուղղությունը կկարգավորի առաջին բեռնատարի վարորդը:

Միացյալ Թագավորության տրանսպորտի նախարարությունում ակնկալում են, որ բեռնատարների շարժման այս սխեման կօգնի կրճատել բանեցված գազերի արտանետումները եւ կրճատել վառելանյութի ծախսերը հետեւից ընթացող ավտոմեքենաների համար օդի դիմադրության նվազեցման հաշվին:


© 2009 ARMENPRESS.am