Հազարից ավելի զինվորականներ են միացել հրդեհաշիջմանը Բորժոմի անտառում

12:51, 25 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորժոմի անտառում հրդեհաշիջմանը միացել են ավելի քան հազար զինվորականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Բորժոմի անտառում բռնկած հրդեհի դեմ պայքարում են արդեն վեցերորդ օրը: Հրդեհի դեմ պայքարին զինված ուժերի ստորաբաժանումներ ներգրավելու խնդրանքով օգոստոսի 22-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին դիմել Էր վարչապետը: Այն բանից հետո, երբ պետության ղեկավարն ստորագրեց համապատասխան հրամանագիրը, օգոստոսի 23-ին երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ պաշտպանեց նախագահի որոշումը:

«Այս փուլում անհրաժեշտ Է ներգրավել Էլ ավելի կազմակերպված կենդանի ուժեր: Ուստի ես երեկ որոշում ընդունեցի ներգրավել զինվորականների: Մեզ հազարից ավելի մարդ Է միացել Արեւելյան հրամանատարությունից»,-հայտարարել Է Կվիրիկաշվիլին: Հրշեջ-փրկարարների հետ միասին զինվորականները մշակում են կրակային բոլոր գոտիները, ասել Է վարչապետը եւ նշել, որ, հաշվի առնելով դինամիկան, հնարավոր Է՝ արդեն այսօր հաջողվի վերջնականապես մարել կրակը: Միեւնույն ժամանակ վարչապետն ընդգծել Է, որ երբ խոսքը տարերքի մասին Է, այնքան Էլ ճիշտ չԷ կանխատեսումներ անելը:

Ներկայում տարերքի գոտում բռնկման բոլոր հիմնական օջախները մեկուսացված են, սակայն հրդեհը շարունակվում Է մի քանի տեղամասերում, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am