Բռնցքամարտիկները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

11:40, 25 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Համբուրգ քաղաքում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը պայքարը սկսելու է երկրորդ շրջանից: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Կարեն Տոնականյանը 60 կգ քաշային կարգում առաջինը կմրցի Ավստրիան ներկայացնող Հարի Գարսիդի հետ:

Համբուրգում այս տարի ընթացող աշխարհի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 25-ին և կավարտվի սեպտեմբերի 3-ին:


© 2009 ARMENPRESS.am