Շառլ Ազնավուրը Պետերբուրգում եւ Մոսկվայում համերգներ կտա 2018 թվականի ապրիլին

10:31, 25 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ելույթ կունենա եկող տարվա գարնանը: Օգոստոսի 24-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է երգչի մամուլի քարտուղար Քրիստինա Սարգսյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նեւայի ափի քաղաքում վարպետի համերգը կկայանա 2018 թվականի ապրիլի 25-ին՝ «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում»,- նշել Է արտիստի ներկայացուցիչը:- Երեք օր հետո՝ ապրիլի 28-ին, նա ելույթ կունենա Ռուսաստանի մայրաքաղաքում՝ Կրեմլի պալատի բեմում»:

«Վարպետն ամբողջ ժամանակ աշխատում Է եւ դադարներ չի սիրում»,- նշել Է Սարգսյանը:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներից մեկում Ազնավուրը պատմել Է. «Մոսկվայի Կարմիր հրապարակն աշխարհում այն երեք – չորս վայրերից մեկն Է, որտեղ ես կցանկանայի երգել»: Նման համերգի նախագիծը քանիցս քննարկվել Է, եւ երգիչը հուսով Է «վերադառնալ այդ մտահղացմանը»:


© 2009 ARMENPRESS.am