ԱՄՆ Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

21:12, 24 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, Համապատասխան հռչակագիրը ստորագրել է Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը:

Այովան ԱՄՆ 47-րդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:


© 2009 ARMENPRESS.am