Հայաստանը և Թուրքմենստանը կամրապնդեն համագործակցությունը գլոբալ խաղաղությանը նպաստելու հարցում

13:19, 24 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները Երևանում կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել են գլոբալ խաղաղությանը նպաստելու հարցում փոխգործակցությունն ամրապնդելու  փոխադարձ ձգտումը: Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին այս մասին ասաց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

«Պատրաստակամություն ենք հայտնել այդ ուղղությամբ գործընկերություն զարգացնել ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՄԱԿ-Ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց Թուրքմենստանի նախագահը:

Նրա խոսքով` կողմերը պայմանավորվել են միավորել ուժերը միջազգային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու հարցում, այդ թվում` ահաբեկչության և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում:


© 2009 ARMENPRESS.am