Բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Կլիչկոների մրցաշարում

10:51, 24 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Բերդիչև քաղաքում կայացած Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող մարզիկներից ոսկե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը նվաճել են արծաթե, իսկ 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալներ:
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր 6 մարզիկով՝ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ: 
Մրցաշարին մասնակցում էին 84 բռնցքամարտիկ՝ 11 երկրից:


© 2009 ARMENPRESS.am