Samsung-ը ներկայացրել Է Galaxy Note 8 նոր սմարթֆոնը

10:24, 24 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung կորպորացիան օգոստոսի 23-ին ներկայացրել Է իր Galaxy Note 8 նոր սմարթֆոնը: Նորույթի շնորհանդեսը տեղի Է ունեցել Նյու Յորքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սարքն ունի 6,3-դյույմանոց Էկրան՝ շեղ կողերով: Սմարթֆոնը հանդերձված Է Snapdragon ութմիջուկանոց պրոցեսորով եւ 6 ԳԲ գործառական հիշողությամբ: Ներսարված հիշողության նվազագույն ծավալը կկազմի 64 ԳԲ:

Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկություններից մեկը հիմնական խցիկն Է՝ կրկնակի օբյեկտիվով՝ 12 մեգափիքսել լուծաչափով եւ օպտիկական կայունացմամբ: Ճակատային խցիկի լուծաչափը կազմում Է 8 մեգափիքսել:

Galaxy Note 8-ի կորպուսը պատրաստված Է մետաղից եւ ապակուց, պաշտպանված Է ջրի ներթափանցումից եւ ունի բարձր հակահարվածային հատկություններ: Այն մատչելի Է սեւ, դեղին եւ կապույտ գույներով:

ԱՄՆ-ում նորույթը վաճառքի կհանվի սեպտեմբերի 15-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am