Reuters-ը հայտնել Է Սիրիայի շուրջ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ինտենսիվ շփումների մասին

10:15, 24 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Սիրիայում ռազմական գործողության անցկացման շրջանակներում հեռախոսային թեժ գծով օրական շփվում են 10-12 անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին հայտնել Է Reuters-ը:

Գործակալության աղբյուրները ճշտում են, որ հաճախակի շփումները նպաստում են Սիրիայի երկնքում ռուսական եւ ամերիկյան ռազմական ինքնաթիռների համաձայնեցված գործողություններին, ինչպես նաեւ օգնում են կանխել միջադեպերը դրանց մասնակցությամբ:

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կանոնավոր շփումները շարունակվում են արդեն չորս ամիս՝ ԱՄՆ-ի ռազմանավերի կողմից Սիրիայի Շայրաթ բազայի հրթիռակոծումից հետո:


© 2009 ARMENPRESS.am