ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին. կա երկու տուժած

20:59, 23 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 23-ին, ժամը 11:54-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Պուշկինի լեռնանցքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (ավտոմեքենայում արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ-131» մակնիշի 34 DS 174 բեռնատար և «Nissan Skyline» մակնիշի 25 GG 525 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1958 թ. ծնված Վ. Թ.-ը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Ն. Թ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ՝ Վ. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ն. Թ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 


© 2009 ARMENPRESS.am