ԻՊ-ի զինյալները գլխատել են լիբիացի ինը զինվորականների

17:38, 23 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) դիրքերի վրա եւ գլխատել ինը զինվորականների: Այդ մասին, ինչպես տեղակացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է զինվորականների ներկայացուցիչ գնդապետ Ահմեդ ալ Միսմարին:
«Գլխատվել են առնվազն ինը զինվորներ, նույն կերպ սպանվել են երկու խաղաղ բնակիչներ»,-հայտարարել Է գնդապետը «Ֆրանսպրես» գործակալությանը: ԼԱԲ-ի դիրքերի վրա հարձակումը տեղի Է ունեցել Տրիպոլիից 500 կիլոմետր հարավ ընկած շրջանում:
Լիբիայում այժմ երկիշխանություն Է տիրում. երկրի արեւելքի Թոբրուք քաղաքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում Տրիպոլի մայրաղաքում իշխում Է ՄԱԿ-ի եւ Եվրոպայի աջակցությամբ ձեւավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ:
Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում ազգային բանակի հետ՝ մարշալ Խալիֆա Խավթարի գլխավորությամբ, որը տեւական պատերազմ Է մղում իսլամիստների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am