Իլոն Մասքը հրապարակել Է SpaceX-ի առաջին սկաֆանդրի լուսանկարը

16:18, 23 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը հրապարակել Է առաջին սկաֆանդրի լուսանկարը, որը մշակել Է իր գլխավորած SpaceX հրթիռաշինական ընկերությունը: Լուսանկարն օգոստոսի 23-ին զետեղվել Է Մասքի Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«SpaceX-ի սկաֆանդրի առաջին լուսանկարը (…) Արժե նշել, որ այն իրոք գործում Է (մակետ չԷ)»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Մասքը նաեւ նշել Է, որ սկաֆանդրն արդեն փորձարկումներ Է անցել կրկնակի վակուումային ճնշմամբ: «Անհավանականորեն բարդ Էր հավասարակշռություն գտնել գեղագիտության եւ գործառականության միջեւ: Դա հեշտ Է անել առանձին-առանձին»,- հավելել Է ձեռնարկիչը:

SpaceX-ն զբաղվում Է տիեզերական տեխնիկայի, մասնավորապես, Falcon 9 տանող հրթիռների եւ Dragon բեռնատար տիեզերանավերի արտադրությամբ, որոնք NASA-ն օգտագործում Է Միջազգային տիեզերակայան ջուր, պարեն եւ սարքավորանքներ հասցնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

First picture of SpaceX spacesuit. More in days to follow. Worth noting that this actually works (not a mockup). Already tested to double vacuum pressure. Was incredibly hard to balance esthetics and function. Easy to do either separately.

A post shared by Elon Musk (@elonmusk) on


© 2009 ARMENPRESS.am