Թուրքիայում զինվորական կարգով թաղել են «Կիպրոսի հերոս» հայազգի Մուրադ Միհրանին

13:35, 23 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում է տեղի ունեցել հայազգի Մուրադ Միհրանի հոգեհանգիստը, ով 1974-ին թուրքական բանակի կողմից մասնակցել է ռազմական գործողություններին Կիպրոսում և ճանաչվել «Կիպրոսի հերոս»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Մուրադ Միհրանը  Ստամբուլում հայտնի է եղել նաև որպես ոսկերիչ: Նա թաղվել է Մալըքլըի հայկական եկեղեցում, և թաղումը տեղի է ունեցել զինվորական կարգով` պատվո պահակախմբի ուղեկցությամբ:

Մուրադ Միհրանի դագաղը եկեղեցի է բերվել պատվո պահակախմբի զինվորների կողմից, որից հետո հայ հոգեւորականները հոգեհանգստի արարողություն են կատարել։

 


© 2009 ARMENPRESS.am