«Բազե»-ի հիմքում ընկած է ազգային միասնության գաղափարը». Էդուարդ Շարմազանով

13:10, 23 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին օգոստոսի 22-ին հյուրընկալվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում:

Հավաքին մասնակցում է շուրջ 600 երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է հավաքի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեն» կարևոր դեր ունի երիտասարդների ազգային,  հայրենասիրական  արժեհամակարգի  ձևավորման գործում:

««Բազե»-ն անկախ Հայաստանի երիտասարդական կարևորագույն և կայացած նախաձեռնություններից մեկն է, որտեղ ապացուցվում է, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է, և երիտասարդները միասին են խթանում այդ առաջընթացը: «Բազե»-ի հիմքում ընկած է ազգային միասնության գաղափարը»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:


© 2009 ARMENPRESS.am