Բռնցքամարտի Հայաստանի պատվիրակությունն արդեն Գերմանիայում է  

12:59, 23 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակությունը, հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, ժամանել է Գերմանիայի Համբուրգ քաղաք, որտեղ կայանալու է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 24-ին տեղի է ունենալու մրցաշարի վիճակահանությունը, իսկ օգոստոսի 25-ից կմեկնարկեն մենամարտերը:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք էին ստացել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:


© 2009 ARMENPRESS.am