Հրշեջներին չի հաջողվում մարել Բորժոմի կիրճում մոլեգնող հրդեհը
11:34, 23 Օգոստոս, 2017Բորժոմի կիրճում հրդեհի հիմնկան օջախները մեկուսացված են, սակայն կրակի դեմ պայքարը շարունակվում Է: Առավոտից հրդեհաշիջմանը մասնակցում են վեց ուղղաթիռներ եւ մեկ ինքնաթիռ:
Մինչդեռ Վրաստանի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Զուրաբ Ալավիձեն հայտարարել Է, որ, նույնիսկ չնայած ավիացիայի ներգրավմանը, չի սպասվում, որ հրդեհը կհաջողվի մարել առաջիկա օրերին: «Ողջ գիշերը հրդեհի մեկուսացման աշխատանքներ Էին տարվում: Մեր գլխավոր խնդիրն Էր՝ թույլ չտալ կրակի տարածումը դեպի բնակավայրեր: Այդ առաջադրանքը կատարված Է: Այժմ իրադրությունը բսարելավել Է նախորդ գիշերվա համեմատությամբ, բայց ես չեմ կարող ասել, որ մենք կկարողանանք հրդեհը մարել առաջիկա մեկ-երկու օրում, քանի որ կրակի ճարակ Է դարձել մեծ տարածք»,-ասել Է Ալավիձեն՝ Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի եթերում:
Նա նշել Է, որ հրդեհաշիջմանը, բացի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Բելառուսի ավիացիայից, հատուկ տեխնիկա եւ մի քանի տասնյակ հրշեջներ են ներգրավվել Հայաստանից ու Ադրբեջանից:
Վրաստանի խորհրդարանն օգոստոսի 23-ին պատրաստվում Է գումարել արտահերթ նիստ՝ քվեարկելու հրդեհաշիջմանը զինվորականներին ներգրավելու մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանագրի շուրջ: Ինչպես հայտարարել Է նախագահական վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, զինվորականներն զբաղվելու են Գորիի շրջանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքների վերացմամբ, սակայն եթե հարկ լինի, նրանք կմասնակցեն հրդեհի մարմանը Բորժոմի կիրճում: Սպասվում Է, որ առաջիկա ժամերին հրդեհի գոտի կայցելի Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին, որն իրադրությանը կծանոթանա տեղում:
© 2009 ARMENPRESS.am