Պորոշենկոն պատրաստվում է ՄԱԿ-ին Դոնբասում խաղաղապահներ տեղակայալու առաջարկ ներկայացնել

21:13, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առաջարկելու է խաղաղապահներ տեղակայել Դոնբասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է 112 Украина հեռուստաալիքը: «Դոնբաս խաղապահներ մտցնելու գաղափարը ես պատրաստվում եմ հաջորդ ամիս ներկայացնել ՄԱԿ-ի ԳԱ-ում»,- ասել է Պորոշենկոն՝ հանդես գալով Լուգանսկի շրջանում:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ այդ գաղափարն առաջ է քաշել «նորմանդական քառյակի» ֆորմատով հեռախոսազրույցում: Ուկրաինայի նախագահը նաև առաջարկել է զինել ԵԱՀԿ-ի հատուկ մոնիտորինգային առաքելությանը: «Այս առաջարկությունները դժվար են առաջ շարժվում՝ Ռուսաստանի չցանկանալու պատճառով»,- ասել է Պորոշենկոն: 


© 2009 ARMENPRESS.am