Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

21:59, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է Rusfootball.info-ի կազմած Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «ԲԿՄԱ-ի դեմ պայքարում հեշտ չէր ոչ միայն «Ուրալ»-ի դարպասապահի համար, այլ նաև պաշտպանների: Չնայած նրան, որ ԲԿՄԱ-ն հարձակվողների հետ կապված խնդիրներ ունի՝ տանտերերը ստիպված էին ջանքեր գործադրել: Իր գործում յուրահատուկ վստահությամբ աչքի ընկավ հայազգի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Նա էլ հենց ընդգրկվել է լավագույնների հավաքականում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է պորտալը:

«Ուրալ»-ԲԿՄԱ հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0 հաշվով, իսկ Հարոյանը մրցավեճին մասնակցել էր սկզբից մինչև վերջ:  


© 2009 ARMENPRESS.am