Ի հեճուկս Միխայիլ Ցորկի՝ Օբամեյանգը շարունակում է մտածել «Բորուսիա»-ից հեռանալու մասին

21:02, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կիսվել է իր ապագայի հետ կապված մտքերով: «Դեռևս մտածում եմ այն մասին՝արդյոք պետք է հեռանամ: Շարունակում եմ ինքս ինձ այդ հարցը տալ և չեմ կարողանում գտնել պատասխան: Ինձ ժամանակ է պետք, որպեսզի այդ ամենը մտածեմ: Եթե ցանկանում եմ աճել, ապա համապատասխանաբար պետք է հեռանամ այս ամռանը: Ես արդեն 28 տարեկան եմ, ես պետք է շարունակել աճել: Եթե հեռանամ, ապա միայն այնտեղ, որտեղ կխաղամ մշտական կերպով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Օբամեյանգի խոսքն է մեջբերել The Independent-ը:

Իր հերթին, դորտմունդցիների սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը նշել է, որ Օբամեյանգի հեռանալու հարցը փակված է ու դրա պահը բաց է թողնվել:  

Գաբոնցի հարձակվողի պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ ավարտվում է 2020 թվականին: Նա Դորտմունդցիների կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ միաժամանակ՝ 2013 թվականին:

 


© 2009 ARMENPRESS.am