Շենգավիթ վարչական շրջանում ուրախ համերգային ծրագիր է տեղի ունեցել

16:27, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ա. Կարապետյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Պարում է Շենգավիթը» համերգային ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում ռազմահայրենասիրական երգերի ու պարերի կատարումներով ելույթ են ունեցել սիրված երգիչ-երգչուհիներ և պարային խմբեր: Հայկական ազգագրական պարերով հանդես են եկել «Կարին» ավանդական երգի և պարի համույթի սաները, ինչպես նաև «Մարաթուկ» ազգագրական համույթը: Այնուհետ, «Արշակ Դաբաղյանի անվ. Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ի հետ համագործակցությամբ կազմակերպվել է հայկական ավանդական պարերի ուսուցում՝ «Պարենք հայերեն» խորագրով, որի ընթացքում ներկաները սովորել են պարային շարժումներ ու պարել համույթների հետ:

 


© 2009 ARMENPRESS.am