Բորժոմի անտառում շարունակում են պայքարել կրակի դեմ, որը տասնյակ հեկտար անտառ Է ոչնչացրել

11:24, 22 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորժոմի անտառում պահպանվում Է հրդեհի տարածման սպառնալիքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Դաբա գյուղի մերձակա անտառում հրդեհն սկսվել Է օգոստոսի 20-ին: Մինչ այժմ հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ: Իրադրությունը բարդացնում են բարդ ռելիեֆը, քամին եւ չոր եղանակը: Սկզբնապես հաղորդվել Էր հինգ հեկտար ոչնչացված տարածքի մասին, սակայն, վերջին տվյալներով, մի քանի տասնյակ հեկտար անտառ Է այրվել:

Օգոստոսի 21-ից հրդեհաշիջմանը մասնակցում Է Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, բայց դա բավարար չի եղել եւ, վրացական կողմի խնդրանքով, Ադրբեջանը եւս մեկ ուղղաթիռ Է ուղարկել Վրաստան: Դրա հետ մեկտեղ, ուշ գիշերին կայացած արտակարգ շտաբի նիստի ընթացքում, որը ղեկավարում Է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, հայտնի Է դարձել, որ հրդեհի վայր կժամանեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի եւս երկու ուղղաթիռներ:


© 2009 ARMENPRESS.am