ԱՄՆ-ում ավտոմոբիլը վրաերթի Է ենթարկել Արեգակի խավարումը դիտող մի խումբ մարդկանց

10:01, 22 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Քոնեկտիկուտի նահանգում ավտոմոբիլը վրաերթի Է ենթարկել մի խումբ մարդկանց, որոնք դիտում Էին Արեգակի խավարումը, մեկ մարդ զոհվել Է, եւս մեկը տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WRDW հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Հայդեն քաղաքում: 38-ամյա Ալիսա Նոբլը չի կարողացել կառավարել ավտոմոբիլը, բախվել Է սյանը եւ հարվածել երկու կանանց, որոնցից մեկը տեղում մահացել Է: Տուժած կնոջը եւ իրեն՝ Նոբլին, ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց:

Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով սկսվել Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am