Հալեպի նահանգն ամբողջովին ազատագրված Է ահաբեկիչներից

18:43, 21 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի նահանգն ամբողջովին ազատագրված Է ահաբեկիչներից: Այդ մասին օգոստոսի 21-ին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը: «Ահաբեկիչներից ամբողջովին ազատագրվել Է Հալեպի նահանգը»,-ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ռուդսկոյի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարական զորքերը՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, լուրջ հաջողությունների են հասել եւ «Իսլամական պետության» խոշոր խմբավորմանը Էական պարտության մատնել Սիրիայի կենտրոնական մասում: «Ընդամենը զինյալներից մաքրվել Է 50 բնակավայր եւ ավելի քան 2,7 հազար քառակուսի կիլոմետր սիրիական տարածք»,-ասել Է նա՝ խոսելով Հալեպի նահանգի ազատագրման մասին:
Ռուդսկոյը նաեւ հայտնել Է, որ Սիրիայի բանակը դեպի Դեր Զոր Է շարժվում երեք ուղղությամբ: «Ներկայում սիրիական կառավարական զորքերը՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, Դեր Զորի վրա զրընթաց հարձակում են ծավալում երեք ուղղություններով: Այս քաղաքի շուրջն ստեղծված պաշտպանական գոտին ահաբեկիչների վերջին հենարանն Է սիրիական հողում»,-հայտնել Է Ռուդսկոյը:

© 2009 ARMENPRESS.am