Կատալոնիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 15-ի

17:06, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել Է 15-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հայտարարել Է Կատալոնիայի կառավարությանն առընթեր ներքին գործերի խորհրդական Ժոակիմ Ֆոռնը:

Ահաբեկչական գործողությունների զոհերի թվում կա յոթ կին եւ ութ տղամարդ: Ոստիկանությունում հայտնել են զոհվածների ազգությունը՝ վեց իսպանացի, երեք իտալացի, երկու պորտուգալացի, մեկական բելգիացի, ամերիկացի, կանադացի եւ ավստրալացի:

Օգոստոսի 17-ի ցերեկն ավտոֆուրգոնը մարդկանց բազմության մեջ Էր մխրճվել Բարսելոնայի՝ հետիոտների համար նախատեսված Ռամբլա փողոցի շրջանում: Դրա հետեւանքով զոհվել Էր 13, վիրավորվել ավելի քան 130 մարդ: Մի քանի ժամ անց ավտոմեքենան մարդկանց բազմության մեջ Էր մխրճվել Կամբրիլսում, որը գտնվում Է Բարսելոնայից 120 կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ զոհվել Էր մեկ, վիրավորվել վեց մարդ: Մինչ այժմ հիվանդանոցներում 50-ից ավելի մարդ Է մնում: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am