Չինացու ականջի մեջ կենդանի մողես են գտել
13:52, 21 Օգոստոս, 2017Զննելիս բժիշկն արտաքին լսողական անցքում կենդանի գեկկոն Է հայտնաբերել: Երբ նա փորձել Է լավիտով բռնել մողեսին, այն սկսել Է պտտվել: Կենդանուն անշարժացնելու համար նա ստիպված Է եղել դիմելու հանգստացուցիչ միջոցի: Բժիշկներն անհանգստացած են գեկկոնի պոչի բացակայությունից: Մարմնի պակասող մասը կարող Է մնացած լինել հիվանդի ականջում, սակայն այն գտնել այդպես Էլ չի հաջողվել:
Գեկկոնները ոչ մեծ մողեսների ընտանիք են, որոնք բնակվում են արեւադարձային եւ մերձարեւադարձային գոտիներում:
© 2009 ARMENPRESS.am