Թուրքիայում Սիրիայի քաղաքացի է սպանվել

13:20, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում`Քոնիա նահանգի Քարափնար շրջանում  թաղամասի թուրք բնակիչների և սիրիացիների խմբի միջև բախում է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան»-ը:

Բախման ժամանակ հնչած կրակոցներից մեկ Սիրիայի քաղաքացի սպանվել է, մյուսը`վիրավորվել:

Դեպքի հետ կապված՝ հետաքննություն  է ընթանում:


© 2009 ARMENPRESS.am