Սևան քաղաքի հանգստյան գոտում վագոն-տնակ է այրվել

16:27, 20 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 20-ին, ժամը 11:38-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հանգստյան գոտում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 13:28-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 18 քմ) և խոտածածկույթ (մոտ 5 հա):


© 2009 ARMENPRESS.am