Հույս ունեմ, որ կկարողանանք մի մեծ բան անել մեր երկրի համար. Արկադի Մկրտչյան

15:07, 20 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Արկադի Մկրտչյանը խոսել է Բոսնիա և Հերցեգովինայի կրած պարտության մասին:

«Մենք հնարավորություն ունեինք հաղթահարելու այս փուլը և դուրս գալու որակավորման փուլը, որ չստավեց: Մենք հրաշալի երկրպագուներ ունենք, ովքեր հրաշալի կերպով աջակցեցին մեզ: Հույս ունեմ, որ այս թիմը նորից կվերադառնա և մենք հնարավորություն կստանանք ավելի շատ խաղալ միասին, այդ ժամանակ կկարողանանք մի մեծ բան անել մեր երկրի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

 Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ կարևոր խաղում պարտություն կրեց 66:83 հաշվով: Ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելու իրավունք կստանար միայն, եթե հաղթեր այս խաղում:


© 2009 ARMENPRESS.am