Հունահռոմեական ոճի ըմբիշներն արդեն Փարիզում են

12:32, 20 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականն արդեն Փարիզում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը Ֆրանսիայի մայրաքաղաքում կներկայացնեն հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Առաջնության մեկնարկային օրը՝ օգոստոսի 21-ին, իրենց մրցելույթները կսկսեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, 85 կգ քաշային Արթուր Շահինյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը և 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը:

Ազատ ոճայինները մրցագորգ դուրս կգան օգոստոսի 25-ին:

 


© 2009 ARMENPRESS.am