«Շիրակ»-ը հաղթեց նվազագույն հաշվով

21:25, 19 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության հերթական տուրում Գյումրու «Շիրակ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Գանձասար-Կապան»-ի դեմ խաղում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած խաղում գյումրեցիբերին հաջողվեց միայն մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ 80-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Իլիչը։
Առաջնության երրորդ տուրի վերջին՝ «Արարատ»-«Փյունիկ», հանդիպումը կկայանա օգոստոսի 20-ին։

© 2009 ARMENPRESS.am