Ճապոնիայում կայծակի հարվածի հետևանքով 9 մարդ հայտնվել է հիվանդանոցում

17:46, 19 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում կայծակի հետևանքով 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կայծակի հարվածը տեղի է ունեցել Տոկիոյի այգիներից մեկում: Հաղորդվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:


© 2009 ARMENPRESS.am