«Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին

17:30, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա  միջոցառումների  ծրագրի շրջանակում օգոստոսի 19-ին` ժամը 18:00-ից մինչև 22:00-ն, մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը, որի ժամանակ ներկաներն ականատես կլինեն մոտոկրոսի, հեծանվավազքի և սպորտային մեքենաների ցուցադրական ելույթների: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երեւանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլորին  մասնակցելու «Մարզական ամառ» սպորտային միջոցառմանը:

 


© 2009 ARMENPRESS.am