ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետին

15:13, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո  Ռախոյ  Բրեյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ։

Խստագույնս դատապարտում ենք ազգություն և սահմաններ չճանաչող ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

Ձեր երկրի համար ծանր պահին կիսում ենք Ձեր վիշտը և մեր զորակցությունն ու կարեկցանքը հայտնում բարեկամ Իսպանիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն հաղթահարելու այդ ողբերգության հետևանքները

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, իմ անկեղծ ցավակցությունը և հարգանքիս հավաստիքը»:

 

 


© 2009 ARMENPRESS.am