Ոստիկանները պարզել են, որ դերասան Վահագն Սիմոնյանի երխաներին պատանդ չեն վերցրել

13:29, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները գնացել են դերասան Վահագն Սիմոնյանի ահազանգի հետքերով, եւ պարզել, որ 14 տարեկան 2 երեխաները «Ջամբո»  ռեստորանային համալիրում որպես պատանդ չեն պահվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը տեղեկացրել է, որ ձեռնարկված ստուգումների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները իրենց մոր հետ ապրում են Ձորաղբյուրում գտնվող նշված ռեստորանային համալիրի հարակից տարածքում գտնվող առանձնատանը, նրանց պատանդ չեն վերցրել և գտնվում են ապահով պայմաններում:

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Օգոստոսի 16-ին դերասան Վահագն Սիմոնյանն ահազանգել է ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ու հայտնել, որ իր 2 անչափահաս տղաներին առևանգել են և պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում։


© 2009 ARMENPRESS.am